211652_close_icon
views-count4687 դիտում article-date 15:59 10-12-2020

Մարտունեցի տղամարդը մոլորվել, անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան ծեծել, ապա սպանել են․ NEWS.am

Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, անցել սահմանը եւ սպանվել ադրբեջանցիների կողմից։ [url=https://news.am/arm/news/618163.html]NEWS.am[/url]-ի այս տեղեկությունը հաստատեցին Մարտունու քաղաքապետարանից՝ հայտնելով, որ տղամարդու մարմինը դուրս են բերել Կարմիր Խաչի միջնորդությամբ, նրան հուղարկավորել են երկու օր առաջ։ Արարատ Խաչատրյանի ընկերներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ անբարենպաստ եղանակի եւ սահմանի մոտ լինելու պատճառով տղամարդը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում։ Նրա դին դուրս են բերել մի քանի օր անց, մարմնին եղել են բռնության հետքեր, ենթադրվում է՝ նրան սպանել են ծեծի ենթարկելուց հետո։ Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/618163.html]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր