Երևանում 35-ամյա տղամարդը ձեռքերով եւ ոտքերով ծեծել է մորը եւ սպառնացել դանակով սպանել նրան
35-ամյա Ա. Եղիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց բնակարանում՝ բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր՝ Ա. Տերտերյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Տերտերյանին:
Բացի այդ, վերցրել է ծալովի շեղբով բացված դանակ, այն դիտավորությամբ ցուցադրել է Տերտերյանին՝ սպառնալով, որ կսպանի վերջինիս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի եւ 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվելէ ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: