22242 դիտում
13:27 10-12-2020
Մինչ վարչապետը կառավարության նիստում ներկայացնում է Արարատի նորանշանակ մարզպետին, Արարատի ոստիկանները որոնում են նրան
Այսօր, դեկտեմբերի 10-ին, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշում է կայացրել, որով Արարատի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Թևոնյանին։
Վարչապետը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին։
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Ա․ Թևոնյանին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ սեպտեմբերի 8-ին 15։40-ի սահմաններում Ոստիկանութան Արարատի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ 36-ամյա Էդգար Խաչիկյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ակցիային մասնակցելիս նկարահանումներ կատարելու ժամանակ, առանց որևէ պատճառի, Ռ․ Թևոնյանը հարձակվել է իր վրա, բռունցքներով հարվածներ հասցրել գլխի հատվածում, ինչի հետևանքով էլ իրեն ֆիզիկական ցավ է պատճառվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, Է․ Խաչիկյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
9723 դիտում
12:50 13-07-2017
Շատ բան ենք նախատեսել, որ պրինցիպիալ պետք է փոխենք. Վարչապետը՝ նորանշանակ մարզպետին
1300 դիտում
19:17 13-05-2014
Փոխվարչապետը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին