Կիևում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի հուշ-ձեռնարկ է կայացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1948 թվականին, նույն օրը, իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, որը նաև «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է, ընդունվել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:
Ինչպես հայտնում է [url=http://analitikaua.net/2020/v-kieve-sostoyalos-pamyatnoe-meropriyatie-posvyashhennoe-mezhdunarodnomu-dnju-pamyati-zhertv-prestupleniya-genocida/]AnalitikaUA.net[/url]-ը, հուշ-ձեռնարկը տերունական աղոթքով բացեց Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ուկրաինահայության հոգևոր առաջնորդը խոսեց նաև դեկտեմբերի 9-ի խորհուրդի, դրա՝ ամբողջ աշխարհի համար մեծ նշանակության մասին։
Այնուհետև ելույթով հանդես եկավ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրեց ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունման պատմությունը և նշանակությունը, որն արդիական է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի համատեքստում։
Դեսպանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության, 1988թ․ Սպիտակի երկրաշարժի և Արցախյան երկու պարերազմներում զոհված հայորդիների և հայ ժողովրդի բարեկամների հիշատակը։
Սրբազան Հայրն առաջարկեց, որպեսզի դեկտեմբերի 9-ի ձեռնարկները պարբերական դառնան։ Նա նաև շնորհակալություն հայտնեց գործարար Արայիկ Խաչատրյանին՝ չորս տարի առաջ Կիևի կենտրոնում գեղաքանդակ խաչքարը տեղադրելու համար։
Միջոցառմանը մասնակցեցին Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, մի խումբ ուկրաինահայեր և ուկրաինացի բարեկամներ։