67499 դիտում
21:47 07-12-2020
Քեզ բացակա չենք դնի. Գյումրեցի 23-ամյա հերոսն իր կյանքով դասվեց լեգենդար Մոնթեի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների շարքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյումրի քաղաք բնակիչ, 23-ամյա Կարեն Խաչիկի Սարգսյանը որպես ժամկետային զինծառայող դեռ 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ապացուցեց, որ իր համար հայրենիքը սկսվում է առաջնագծից և քառօրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է հակատանկային դասակի ՖԱԳՈՏ հաշվարկի հրամանատար, ստացել ավագ սերժանտ զինվորական կոչում։
Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Կարենը հավատարիմ իր սկզբունքներին, հոկտեմբերի 2-ից մեկնեց Արցախ:
Իր զինակից ընկերների հետ առաջնագծում էր, այդ թվում՝ Մեխակավանում (Ջաբրայիլ), Աղդամում, Ֆիզուլիում, Մատաղիսում և Մարտունիում:
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը հերթական ռազմական գործողությունների ժամանակ Կարենը նահատակվում է Մարտունու պաշպանության համար մղվող թեժ մարտերում:
Թե՛ սպաները, թե՛ զինվորները, թե՛ կամավորականները ու աշխարհազորայինները զարմացել էին բազմաթիվ ժամկետային զինծառայողների՝ կռվում ցուցաբերած խիզախության վրա ու նրանք ականատես էին եղել թե՛ Կ. Սարգսյանի, և թե՛ մյուս առյուծ ու արծիվ հերոս տղաների սխրագործություններին, ովքեր արժանի հակահարված էին տալիս թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչներին:
Քեզ բացակա չենք դնի: Դու քո հերոսական անցյալով միացար մեր պայքարի համար նահատակված բազմաթիվ հայորդիներին, այդ թվում՝ Մոնթեին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Թաթուլ Կրպեյանին...
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի ներկայացնում է հերոսի լուսանկարները՝ արված 2016 թ.-ին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+