Եթե ընտրությունը կայանում է պահպանողականի և շարքային ավանտյուրիստի միջև, այդ դեպքում ես կնախընտրեմ տարեց պահպանողականի ընտրությունը․ Հովհաննես Խաչատրյան
Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ընդդիմությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Վազգեն Մանուկյանին: Ըստ գծված ճանապարհային քարտեզի այս դժվարին, աղետալի և անորոշ փուլում վարչապետի թեկնածուն պետք է լուծի առաջ եկած բարդագույն խնդիրները և դրան գումարած պետք է կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ես երբևիցե ծանոթ չեմ եղել Վազգեն Մանուկյանի գործելաոճին, բայց ուսումնասիրելով պատմությունը, անցած ճանապարհը, գիտելիքները, փորձը և ի վերջո պետականամետ լինելը, բավարար է որպեսզի նման անձնավորությունը դառնա երկրի ղեկավար:
Իսկ այս 2.5 տարին ապացուցեց, որ լիբերալ գաղափարներով սնվող, թերի կրթությամբ և փորձով մարդկանց իշխանություն վստահելը հղի է կործանարար հետևանոներով: Եթե ընտրությունը կայանում է պահպանողականի և շարքային ավանտյուրիստի միջև այդ դեպքում ես կնախընտրեմ տարեց պահպանողականի ընտրությունը քան երկիրը ղեկը կթողնեմ շարքային խաբեբայի ձեռքում, որն վճռական պահերին գերադասում է սեփական աթոռը և երկիրը տանում է կործանման: Ամեն մեկս յուրովի ոչ թե պետք է մութն անիծեք, այլ ամեն մեկս պետք է մի մոմ վառենք, որպեսզի ցրենք երկրում պատած խավարը:
Ես վաղը` դեկտեմբերի 5-ին լինելու եմ Ազատության հրապարակում և սատարելու եմ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, կոչ եմ անում միանաք բոլորդ և միասնական ուժերով վռնդենք այս թրքասեր իշխանությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ընդդիմությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Վազգեն Մանուկյանին: Ըստ գծված ճանապարհային քարտեզի այս դժվարին, աղետալի և...
Posted by Հովհաննես Խաչատրյան on 2020 թ. դեկտեմբերի 3, հինգշաբթի