1541 դիտում
16:17 30-11-2020
Մոլդովայի նախագահը հանդես է եկել Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման օգտին
Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հանդես է եկել Մերձդնեստրից ռուսական ուժերի օպերատիվ խմբի և զինամթերքի դուրսբերման, Ռուսաստանի մասնակցությամբ խաղաղապահ գործողության վերափոխման օգտին: Այս մասին գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10128729?fbclid=IwAR3RRLozlXuXi1GwcL48kY6ve225M-s2EbmzG1fmu9tKVpzNYERPps2e9Oo]tass.ru[/url]-ն:
«Մերձդնեստրում կա Ռուսաստանի Դաշնության զորքերի օպերատիվ խումբ, որի մասով Մոլդովայի կողմից երբևէ պայմանավորվածություններ չեն եղել: Հետևաբար, պետության դիրքորոշումն այն է, որ այդ զորքերը պետք է դուրս բերվեն, և զենքերը հանվեն մեր երկրի տարածքից։ Ես կշարունակեմ այս հարցը քննարկել Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ: Անցյալ տարի մեզ այցելել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել զենքի ուտիլիզացման հարցում»,-ասել է Սանդուն մամուլի ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ, նա կողմ է արտահայտվել Մերձդնեստրում ռուս խաղաղապահներին ԵԱՀԿ հովանու ներքո քաղաքացիական դիտորդական առաքելությամբ փոխարինելուն:
«Հաշվի առնելով այն փաստը, որ երկար ժամանակ զինված բախումների վտանգ չկա, մոլդովական կողմի դիրքորոշումն այն է, որ այս խաղաղապահ գործողությունը պետք է վերափոխվի քաղաքացիական առաքելության` ԵԱՀԿ հովանու ներքո»,- ասել է Սանդուն:
Կոբասնայից զինամթերքի դուրսբերումը սկսվել էր 2003 թվականին, բայց Մերձդնեստրի իշխանությունների կողմից գործընթացը արգելափակվել է արդեն 2004-ին՝ Մոլդովայի հետ հարաբերությունների սրացումից հետո: Մերձդնեստրի Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին նշել էր, որ չճանաչված հանրապետությունը կտրականապես դեմ է խաղաղապահների դուրսբերմանը, բայց պաշտպանում է զինամթերք դուրս բերելու գաղափարը: Սակայն այդ խնդիրները, ըստ նրա, պետք է քննարկվեն բացառապես ՌԴ-ի հետ:
2019-ի օգոստոսին Մոլդովայի ներկայիս նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպմանը Շոյգուն առաջարկել է Կոբասնայում սկսել զինամթերքի դուրսբերման գործընթացը: Դոդոնը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում իր ելույթներում ողջունել է այս նախաձեռնությունը, որը, նրա խոսքերով, կարող է տեղից շարժել Մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: ԱՄՆ-ը, ինչպես նաև ԵԱՀԿ-ն հետաքրքրություն էին հայտնել և ցանկացել էին մասնակցել զինաթափմանը` Քիշնևին առաջարկելով փորձագիտական աջակցություն`պահեստների տեխնիկական վիճակը գնահատելու համար:
Նմանատիպ նյութեր
1936 դիտում
11:05 27-11-2020
Հասնելու եմ Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերմանը. Մոլդովայի նախագահ
Այս բաժնից
481 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
511 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1126 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN