26607 դիտում
13:11 18-06-2021
«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 %-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ի օգտին՝ 25,2 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 %-ը․ «Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումների վերջին տվյալները. Tert.am
«Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցումների արդյունքները, թե քաղաքացիները հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին են քվեարկելու, Tert.am-ը։
«Ըստ հարցումների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 5,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 5,2 տոկոսը, Շիրինյան, Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին՝ 2,8 տոկոսը, Հանրապետություն կուսակցության օգտին՝ 2,6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1,5 տոկոսը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության օգտին՝ 1,2 տոկոսը, 5165 ազգային պահպանողական շարժման օգտին՝ 1,0 տոկոսը, «Հայոց հայրենիք» կուսակցության օգտին՝ 0,8 տոկոսը, Ազգային-ժողովրդավարական բևեռի օգտին՝ 0,7 տոկոսը, Արդար Հայաստան կուսակցության օգտին՝ 0,6 տոկոսը, Ինքնիշխան Հայաստան կուսակցության օգտին՝ 0,4 տոկոսը, այլ՝ 1,1 տոկոսը, հարցմանը հրաժարվել է պատասխանել հարցվածների 5,2 տոկոսը, «ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1 տոկոսը»,-մանրամասնեց Նավասարդյանը։
Հարցին՝ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրություններին, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նվազել է։
«Վերջին 11 տարվա ընթացքում մեր կազմակերպությունն ու անձամբ ես այսքան ճնշումների փորձեր չէինք զգացել, մասնավորապես, նաև իշխանական թևից»,– հայտարարեց Նավասարդյանը։

Նմանատիպ նյութեր
1934 դիտում
19:32 04-08-2021
«Պատիվ ունեմ»-ը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»