211652_close_icon
views-count1939 դիտում article-date 11:05 27-11-2020

Հասնելու եմ Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերմանը. Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ հասնելու է չճանաչված Մերձդնեստրից ռուսական զորքերի օպերատիվ խմբի դուրսբերմանը, գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10110509?fbclid=IwAR2XyU0klF1qvB2iZRtImZV4uI8xql0lQntj3qtpT_vQrSntaYGzyC-Yrm4]tass.ru[/url]-ն: «Ես հասնելու եմ Մերձդնեստրից ռուս զինվորականների օպերատիվ խմբի դուրսբերմանը: Դա Մոլդովայի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է, որը չի փոփոխվել, և ես կշարունակեմ այն առաջ տանել: Այստեղ որևէ նոր բան չկա, մեր բոլոր կառավարություններն այս դիրքորոշումն են ունեցել՝ օպերատիվ խումբը, զինամթերքը պետք է դուրս բերվեն: Շատ կարևոր է Մոլդովայի Հանրապետության տարածքային անվտանգության և անկախության վերականգնումը»,-ասել է Սանդուն: Մերձդնեստրը, որի բնակիչների 60 տոկոսը ռուսներ ու ուկրաինացիներ են, ձգտում էր անջատվել Մոլդովայից նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից առաջ՝ վախենալով, որ Մոլդովան կմիանա Ռումինիային՝ ազգայնականության ալիքի վրա: 1992-ին, Մոլդովայի իշխանությունների կողմից խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհաջող փորձից հետո, Մերձդնեստրը դարձավ տարածք, որն իրականում չի վերահսկվում Քիշնևի կողմից: Այս տարի լրանում է 28-րդ տարին՝ Մերձդնեստրում խաղաղապահ գործողության մեկնարկից: Հակամարտության գոտում խաղաղությանն աջակցում են 402 ռուս, 492 Մերձդնեստրից, 355 մոլդովական զինվորականներ և 10 ռազմական դիտորդներ Ուկրաինայից: Խաղաղապահները ծառայում են 15 ստացիոնար կետերում և անցակետերում, որոնք տեղակայված են անվտանգության գոտու առանցքային հատվածներում: Նրանք հսկում են պահեստները, որտեղ ավելի քան 20 հազար տոննա զինամթերք կա: Այդ զինամթերքը պահետսներում տեղակայվել է խորհրդային զորքերի՝ եվրոպական երկրներից դուրս գալուց հետո:

Նմանատիպ նյութեր