211652_close_icon
views-count1742 դիտում article-date 10:16 30-11-2020

Երևան-Սևան ավտոճանապարհին և Վայքի տարածաշրջանում մառախուղ է, որոշ մարզերում ձյուն է տեղում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Դիլիջանի, Գորիսի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Երևան-Սևան ավտոճանապարհին և Վայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր