Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի տարածքում նոյեմբերի 30-ի գիշերը առանձին շրջաններում եղել են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը բարձրացել է 2-3 աստիճանով։
[img]https://st0.shamshyan.com/editor/0229101001606711869297975.jpg[/img]
Երևան քաղաքում նոյեմբերի 30-ի գիշերը ևս եղել են թույլ տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]https://st0.shamshyan.com/editor/014993400160671188360558.jpg[/img]