211652_close_icon
views-count12929 դիտում article-date 20:42 29-11-2020

Արծրուն Հովհաննիսյան. Մեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են: Բացի ցանցում հրապարակելուց ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու: Լինելու են առանձին դեպքեր, հերոսություններ, կերպարներ: Դրան զուգահեռ, անդրադառնալու եմ նաև ռազմագիտական նյութերիս, նախ հներին, որոնք գրել եմ դեռ տաս և ավելի տարի առաջ կամաց-կամաց մոտենալով մեր օրեր: Ներկայացնելու եմ պահարանում գտնվող գրքերս, որոնք արդեն տպված պետք է լինեին և մեր ապագա բանակին առնչվող հայեցակարգային առաջարկներ հոդվածների տեսքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր