Վերջինս նոյեմբերի 22-ին Range Rover մակնիշի 36 ՏC 111 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դեպքի վայրից դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մանվել Շահվերդյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է քննչի միջնորդութունը և Պ. Սուքիասյանը դատարանից ազատ է արձակվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Երևանում մահվան ելքով ավտովթար կատարած և փախուստի դիմած Range Rover մակնիշի ավտոմեքենայի համարանիշն ու ում անունով է այն հաշվառված։
Ոստիկաններն ու քննիչները արդեն հետքի վրա դուրս գալիս են եղել, երբ Ոստիկանության Էրեբունու բաժին է կամավոր ներկայացել Երևանի բնակիչ 32-ամյա Պետրոս Սուքիասյանը և հայտնել, որ Range Rover մակնիշի 36 SC 111 համարանիշի ավտոմեքենան վթարի պահին ինքն է վարել։
Պ․ Սուքիասյանը Ոստիկանության Էրեբունու բաժնից տեղափոխվել է քննչական վարչություն, որտեղ էլ ՀԿԳ ավագ քննիչ Տ․ Վարդանյանի որոշմամբ՝ ձերբակալվել է։ Ավետոմեքենան էլ քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Դատարանի որոշմամբ ազատ արձակված 32–ամյա Պետրոս Սուքիասյանն է

Դատավոր Մանվել Շահվերդյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի