211652_close_icon
views-count30423 դիտում article-date 15:34 29-11-2020

Քեզ բացակա չենք դնի. Սահմանապահ զորքերում ծառայող 24-ամյա զինվորը բազմաթիվ կյանքեր է փրկել ու ինքը նահատակվել է վիրավոր զինակցին օգնելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ, 24-ամյա Ահարոն Ասատրյանը ադրբեջանաթուրքական սանձազերծված պատերազմի օրերին առաջնագծում է եղել: Նա ծառայում էր Սահմանապահ զորքերում և պատերազմի այդ օրերին կարողացել է փրկել բազմաթիվ զինվորների կյանքեր: Ցավոք, վիրավորում ստացած իր զինակից ըկերներից մեկին օգնելու ժամանակ զոհվում է: Այդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, թշնամին նորից հարձակման է անցնում Հորադիզի ուղղությամբ և Ահարոնն ու նրա զինակիցները կենացմահու պայքար են տանում թշնամու կողմից մեծ թվով հրթիռակոծությունների դեմ: Մարալիկցիները 90-ական, Ապրիլյան ու այս պատերազմում բազմաթիվ հերոսներ են տվել: Իզուր չէ, որ այդ հերոսների հարազատները նաև հիշվում են 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակներից, քանի որ նրանք հետնորդներ են այդ Համաշխարհային պատերազմում հաղթած մարալիկցիների: Մենք ոչ ոքու բացակա չենք դնի: Բոլոին էլ հավերժ փա՛ռք և խոնարհում: Անո՛ւն առ անուն սերնդեսերունդ դուք հիշվելո՛ւ եք: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին մարալիկցիները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր