17410 դիտում
18:10 21-04-2021
Քեզ բացակա չենք դնի. Գեղարքունիքի մարզի 19-ամյա ծովակցի հերոսը լեգենդար «Եղնիկներ» զորամասում մինչև վերջ պայքարել է թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ. նահատակվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 19-ամյա Համլետ Հարությունյանը Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել էր զինվորական ծառայության Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամաս:
Երդմնակալության ժամանակ նա հպարտորեն էր հարազատներին, ընկերներին պատմում ծառայության մասին «Եղնիկներ»-ում, որտեղ իր նման բազմաթիվ առյուծ զինվորների հետ անառիկ է պահելու Արցախ աշխարհը:
Երբ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախ աշխարհի վրա, Համլետը «Եղնիկներ» զրոմասում իր զինակիցների հետ առաջնագիծն էր պահում: Կենացմահու պայքար են տվել թշնամու դեմ: Հպարտ և գոհ էր ինչպես իր հրամանատար, Արցախի հերոս լեգենդար, Կարեն Ջալավյանից, ժողովրիդին սիրելի Քյոխից, այնպես էլ զինակից ընկերներից ու սպաներից:
Կռվի ամենաթեժ օրերին իր զինակից ընկերների հետ առաջնագիծն են պահել, չնահանջելով ոչ մի մետր:
Ցավոք, այս պատերազմում նահատակվեց հերոսի մահով՝ հոկտեմբեր 19-ին՝ հաառակորդի դիպուկահարի կրակոցից:
Հիմա նրա գերեզմանին, որը հայրենի Ծովակ գյուղում է, հաճախակի են այցելում ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլև հարևան գյուղերից, ովքեր լսել են լեգենդար զորամասում ինչպես է Համլետը ու նրան ման բազմաթիվ լեգենդ դարձած զինվորներ արժանի հակահարված տվել թուրք-ադրբեջանական խուժանին:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են ծովակցի 19-ամյա հերոսի զինվորական երդմնակալության ժամանակ՝ լեգենդար «Եղնիկներ» զորամասում:
Համլետը բազմազավակ ընտանիքից էր, որտեղ բացի նրանից կա 5 երեխա: Հայրը զբաղվում է անասնապահությամբ, մայրը տնային տնտեսուհի է և ունեն առողջական խնդիրներ: Գյուղում էլ հայտնի են իրենց հալալ քրտինքով ապրող ընտանիք, սակայն այդ պայմաններում համարվում են սոցաիալապես անապահով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
67495 դիտում
20:04 04-12-2020
Քեզ բացակա չենք դնի. թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ հայ տղամարդուն վայել՝ պայքարեցիր մինչև վերջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
13103 դիտում
10:44 17-04-2021
Քեզ բացակա չենք դնի. կապանցի 21-ամյա հերոսը մարտական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո նահատակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ