211652_close_icon
views-count16346 դիտում article-date 15:10 29-11-2020

Ավտովթար Վանաձորում. 53-ամյա վարորդը УАЗ-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել այգում. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում 53-ամյա Արտակ Հ.-ն իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում՝ Խնձորուտ թաղամասի 12-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել հարակից այգում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Հ.-ն մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորութամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» Լոռու մարզի պատասխանատուները: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ վթարի վայրի հարևանությամբ «Վեոլիա Ջրի» անգործության հետևանքով ջրի արտահոսք է տեղի ունենում ճանապարհահատվածում, որը սառած է ու ճանապարհային ոստիկանները՝ Ա. Սուքիասյանի գլխավորությամբ, նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վարորդները զգոն լինեն, մինչև Մեծն «Վեոլիա Ջուր»-ը բարեհաճի խնդիրը վերացնել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր