211652_close_icon
views-count28816 դիտում article-date 22:26 14-10-2024

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Opel»-ը բախվել է գազատար խողովակին. վարորդը տեղում մահացել է. մեկ այլ «Opel» էլ բախվել է ինքնավթարի ենթարկված «Opel»-ին. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Արտենի-Արագածավան 4-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 58-ամյա Ալբերտ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և ինքնավթարի ենթարկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալբերտ Ս.-ն տեղում մահացել է, որից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Սարգիս Մ-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ինքնավթարի ենթարկված Ալբերտ Ս.-ի «Opel»-ին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նիկոլայ Նահապետյանն ու պարեկ Մերի Քեշիշյանը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և ավագ քննիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր