211652_close_icon
views-count2116 դիտում article-date 15:50 29-11-2020

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [b]Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ [/b] Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ քաղաքներում, Արարատի մարզի Վեդի քաղաքում, Տիգրանաշենի ոլորաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: [b]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:[/b]

Նմանատիպ նյութեր