211652_close_icon
views-count74373 դիտում article-date 13:49 29-11-2020

Ողբերգական դեպք Դավիթաշենում գործող «Օդալեն» ռեստորանային համալիրում. նոր կառուցվող խոհանոցի ծածկը փլուզվել է. աշխատակցուհու դին դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 12:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օդալեն» ռեստորանային համալիրի նոր կառուցվող խոհանոցում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի կա ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատները, ժամանել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կարճ ժամանակում այնտեղից դուրս են բերել կնոջը, սակայն բժիշկները արձանագրել են նրա մահը: Փրկարարներն այս պահին սահմանազատել են տարածքը: Տեղում այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի գլխավորութամբ: Վերջինների կողմից ստեղծվել է քննչական խուբ: Խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Սարգսյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրում կառուցվում էր նոր խոհանոց և ծածկը փլուզվել է ու այդ պահին այնտեղ է եղել ռեստորանի աշխատակցուհին ու դին դուրս են բերել փրկարարները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր