40576 դիտում
19:44 04-05-2015
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Դիլիջանում գործող «Հալեպ» ռեստորանային համալիրի մոտ հոսող Աղստև գետից ոստիկաններն ու փրկարարները դուրս են բերել 11-ամյա տղայի դին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները «Հալեպ» ռեստորանային համալիրի մոտով հոսող Աղստև գետից դուրս բերեցին 11-ամյա տղայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր կեսօրից ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները, փրկարարներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքներ էին կատարում, որպեսզի գտնեին Դիլիջանի բնակիչ, 11-ամյա Արման Ղալումյանին:
Ցավոք, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց տղայի դին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ տեղեկությունների՝ երեխան ընկել է գետը և գետը քշել երեխայի դին՝ բերել, հասցրել է նշված հատված:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան սովորում էր Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և, ըստ տեղեկությունների՝ երեխան գետն է ընկել Սայաթ-Նովա փողոցին հարակից կամրջից:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը:
Նմանատիպ նյութեր
64616 դիտում
16:26 01-05-2017
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Լորուտ գյուղում հոսող Մարց գետից դուրս է բերվել 15-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1882 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)