«Դուք հանձնել եք Արցախը, դավաճանել եք ժողովրդին». բողոքի ակցիա՝ Լիլիթ Մակունցի տան բակում. Mediaport. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տան բակում: Mediaport թելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ քաղաքացիները «Մակունց, դավաճան» վանկարկումներով ակցիա են իրականացնում:
«Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին»,- ասում են ակցիայի մասնակիցները:
Mediaport-ն արդեն հայտնել է, որ քաղաքացիները բողոքի ակցիաների շարք են սկսել «Իմ քայլ»-ի պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթին չընդդիմանալու մեջ:
Նման ակցիաներ արդեն տեղի են ունեցել իմքայլական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի և Ռուբեն Ռուբինյանի բակերում: