211652_close_icon
views-count90013 դիտում article-date 22:59 12-05-2018

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի կենսագրությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/12/1095868/]հրամանագրով[/url] Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ Մշակույթի նախարար, որի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև. Ծնվել է 1983թ.-ի նոյեմբերի 7-ին Երևանում: 1990-1999թթ. սովորել է Երևանի 195 միջն. դպրոցում: 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև նույն ֆակուլտետում 2003-2005թթ. սովորել է մագիստրատուրայում: 2014թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015թ.-ի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005թ-ից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016 թթ.-ից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում: 2018թ.-ի փետրվարին զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Ամուսնացած չէ:

Նմանատիպ նյութեր