211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 26-ից 27-ը

views-count893 դիտում article-date 12:08 27-11-2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության` 10, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հարկերից խուսափելու՝ 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի և բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, սպանության սպառնալիքի, դատական ակտը չկատարելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր