211652_close_icon
views-count841 դիտում article-date 12:07 04-11-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 3-ից 4-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է խարդախության՝ 12, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր