211652_close_icon
views-count628 դիտում article-date 13:44 05-11-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 4-ից 5-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, ապօրինի ծառահատման 2 դեպքից՝ 1-ը: Բացահայտվել է խարդախության՝ 17, գողության՝ 3, պաշտոնական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի կամ անփութության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, գողության՝ 5, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր