211652_close_icon
views-count2332 դիտում article-date 13:10 26-11-2020

ՀՀ կառավարությունը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել

Կորոնավիրուսի հետ կապված առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը գտնվում է տանելի վիճակում: Այս մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց կառավարության նիստում: «Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դեռևս չեն մտածում մահճակալային ֆոնդը թեթևացնելու ուղղությամբ: Անդրադառնալով պատվաստանյութի ձեռքբերման հարցին՝ նախարարն ասաց, որ ունեն վճարած կանխավճար պատվաստանյութ ձեռք բերելու համար։ «Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա», - ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։

Նմանատիպ նյութեր