Կորոնավիրուսային վարակի դեմ ամերիկացիների պատվաստումը կսկսվի դեկտեմբերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, գրում է eadaily.com կայքը:
Գոհաբանության տոնին ընդառաջ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում Բայդենը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում երկրի առաջընթացի մասին:
«Առաջին պատվաստումները կարող են տեղի ունենալ արդեն դեկտեմբերին: Այդ ժամանակ մենք պետք է մշակենք պատվաստանյութերի բաշխման ծրագիր, որպեսզի ամբողջ երկիրը հնարավորինս արագ պատվաստվի: Իրական հույս կա, այնպես որ համբերեք»,-ասել է քաղաքական գործիչը:
Մինչ այդ Բայդենn ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հետևել քաղաքացիական պարտականություններին` պաշտպանիչ դիմակներ կրել և սոցիալական հեռավորություն պահել:
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Բայդենը խոստացել է դեկտեմբերից սկսել ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումները
2020.11.26 11:45


Twitter
Вконтакте
Одноклассники
