2045 դիտում
15:09 07-09-2020
Մոսկվայում այս շաբաթ կմեկնարկեն կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ քաղաքում այս շաբաթ կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն, Sputnik V պատվաստանյութի հետազոտությունների անցկացման ենթակառուցվածքը պատրաստ է, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/07/vakcinaciya-dobrovolcev-ot-covid-19-nachinaetsya-v-moskve?fbclid=IwAR0tCXPFIOVzafi3u6kRPsago-kU-zE6zTxtgxrAzdCijaiTCTULP33cCiU]eadaily.com[/url] կայքը։
Սոբյանինը հայտարարել է, որ արդեն 5 000 մարդ գրանցվել է պատվաստման համար։ Փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ մոսկովյան երեք պոլիկլինիկա արդեն ստացել է պատվաստանյութերի առաջին խմբաքանակը։
Նշվում է, որ գրանցումից հետո անցկացվող հետազոտությունների ընթացքում 40 000 մարդ կպատվաստվի, որից 10 000-ը պլացեբո կստանա։ Նախատեսվում է, որ փորձարկումները մոտ 6 ամիս կտևեն, որից հետո պատվաստանյութը հասանելի կլինի ՌԴ բոլոր քաղաքացիների համար։
Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով 14 մարդ է մահացել։ Մայրաքաղաքում համավարակի սկիզբից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 4905-ի։
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
12:36 15-02-2021
Դաբաղի դեմ պատվաստանյութերն ուղարկվում են մարզեր, առաջիկայում կմեկնարկեն կենդանիների պատվաստումները
3028 դիտում
18:13 02-12-2020
Պուտինը հրահանգել է հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները
3417 դիտում
10:23 02-09-2020
Մոսկվայում COVID-19-ի դեմ պատվաստումները կսկսվեն սեպտեմբերի 5-ից
Այս բաժնից
1087 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը
877 դիտում
22:50 26-12-2024
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի արտգործնախարարի հետ
1084 դիտում
22:38 26-12-2024
Ռուսաստանը ձգտում է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը. Պուտին