211652_close_icon
views-count1527 դիտում article-date 23:01 25-11-2020

Կրիշտիանու Ռոնալդու. Մարադոնան անգերազանցելի կախարդ էր

Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Դիեգոյի Մարադոնայի մահվան լուրին: «Այսօր ես հրաժեշտ եմ տալիս ընկերոջս, իսկ աշխարհը՝ հավերժ հանճարին, լավագույններից մեկին, անգերազանցելի կախարդին: Նա չափազանց վաղ հեռացավ, սակայն իրենից հետո թողեց անսահման ժառանգություն և հավերժ դատարկություն, որն այլևս չի լցվի: Հանգչիր խաղաղությամբ, քեզ երբեք չեն մոռանա», գրել է պորտուգալացին իր ինստագրամի էջում և Մարադոնայի հետ լուսանկար հրապարակել: Հիշեցնենք, որ այսօր Մարադոնան 60 տարեկան հասակում [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/25/1171811/]մահացել է[/url] սրտի կանգից:

Նմանատիպ նյութեր