812 դիտում
14:44 01-09-2015
Կրթությունն է գիտակից, պաշտպանող ու պաշտպանված քաղաքացի դաստիարակելու անգերազանցելի միջոցը. Արսեն Մկրտչյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն այսօր, Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, այցելել է Երևանի Լև Տոլստոյի անվան N 128 հիմնական դպրոց:
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և նշել, որ մարդկության ստեղծած ամենամեծ բարիքներից մեկը գիտելիքն է: «Հենց դրա շնորհիվ են ազգերն ու պետությունները զարգացել, դրա շնորհիվ է մարդը կարողացել լուծել բազմաթիվ խնդիրներ: Մեր հարստությունը կրթված քաղաքացին է, ով իր ամենօրյա գիտակից և գրագետ աշխատանքով շենացնում է մեր հայրենիքը, իսկ հարկ եղած դեպքում՝ դառնում նրա հուսալի պաշտպանը»,- ասել է Արսեն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ գիտելիքի աշխարհը լի է գաղտնիքներով, և որքան հարստացնենք այն, այնքան կմոտենանք երջանկանալու և հաջողակ լինելու ուղիների բացահայտմանը: «Եվ որքան շատ բացահայտենք, այնքան կմեծանա նորը գտնելու ցանկությունը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ սա է գիտակից, պաշտպանող ու պաշտպանված քաղաքացի դաստիարակելու անգերազանցելի միջոցը:
Արսեն Մկրտչյանը կրկին շնորհավորել է աշակերտներին՝ մաղթելով նրանց այս առաքելությամբ մտնել ուսումնական կյանք և դառնալ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի:
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
998 դիտում
16:25 28-06-2016
Կրթությունն ոչ միայն պետք է սպասարկի, այլև ուղղորդի աշխատաշուկան. Լ. Մկրտչյան
1111 դիտում
13:37 18-11-2024
Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան
1362 դիտում
15:49 04-12-2015
«Չարդախլու՝ հերոսների հայրենիք». ֆիլմ, որ սերունդներ է դաստիարակելու
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր