Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային կենտրոնի մասնագետներն այժմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ են կատարում, ինչը մտնում է ռուսական խաղաղապահ ուժերի պարտավորությունների մեջ:
ria.ru-ն հատուկ ֆոտոշարքով կադրեր է հրապարակել ականազերծման ընթացքից:Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ինչպես են ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ տանում ԼՂ-ում
2020.11.24 15:42


Twitter
Вконтакте
Одноклассники
