6639 դիտում
23:32 22-11-2020
Կարպիս Փաշոյան. Իշխանության հղփացած ներկայացուցիչները ձկնորսի համազգեստներով սելֆի էին անում ու գրում՝ «Աղդամն իմ հայրենիքն է»
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1993թ. Աղդամի գրավումը Հայաստանի պատմության վերջին հարյուրամյակների ամենախոշոր ռազմական գործողություններից մեկն էր, իսկ 2020թ. այն առանց կրակոցի հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը։
Ի դեպ, հենց վերջերս անկիրթ ու տգետ, կառավարական բարիքներից հարբած ու հղփացած իշխանության ներկայացուցիչները ձկնորսի համազգեստներով սելֆի էին անում քաղաքի ավերակների հետ ու վրան գրում՝ «Աղդամն իմ հայրենիքն է»։
Իհարկե, ենթատեքստում նրանք ծաղրում ու հեգնում էին Սերժ Սարգսյանին, որը տարիներ առաջ հակառակ միտքն էր արտահայտել։
Իսկ այսօր ադրբեջանցի զինվորները ծաղրում էին իրենց տները թողնող Վազգենաշենի հայ գյուղացիներին։
Սիրողական լուսանկարը՝ 2016թ.»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3252 դիտում
20:15 19-09-2020
Կարպիս Փաշոյան. ՔՊ-ականների մի մասը, որ հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում, ծաղրում էին Գյումրու քայլերթը.
29488 դիտում
10:58 10-06-2018
Կարպիս Փաշոյան. Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը անուղղելի պետականամետ է
12477 դիտում
19:04 14-07-2018
Կարպիս Փաշոյան. Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են. սա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել
Այս բաժնից
499 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
313 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը