211652_close_icon
views-count3459 դիտում article-date 20:15 19-09-2020

Կարպիս Փաշոյան. ՔՊ-ականների մի մասը, որ հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում, ծաղրում էին Գյումրու քայլերթը.

Հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զավեշտալի է հետևել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փորձում պատմության առջև փրկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմքը՝ ներկայացնելով դրան որպես հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժ։ Սա ինչ-որ իմաստով նաև կուսակցության գոյությունն արդարացնելու միջոց է։ Բայց Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ 2018-ին ՔՊ-ն լայն զանգվածներին անհայտ, ինքն իր ներսում հեղինակազրկված, ցաք ու ցրիվ եղած քաղաքական գոյացություն էր։ Կուսակցականներից շատերը կորցրել էին հավատը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և հեռացել։ Մի մասն էլ ֆեյսբուքյան գրառումներով ծաղրում էր Գյումրու քայլերթը (նրանք հիմա բարձր պաշտոններ են զբաղեցնում)։ Հիշում եմ, խմբով նստած սուրճ էինք խմում, մարդկանց անունները չեմ ուզում տալ, քանի որ չեմ համաձայնեցրել։ Հիմնական խոսակցության թեման այն էր, որ ՔՊ-ի ջահելությունը լքել է Նիկոլ Փաշինյանին և անհրաժեշտ է օգնել նրան։ Իհարկե, մանրամասները շատ են, բայց հիմա ոչ տեղն է և ոչ էլ ժամանակը։ Ընդհանուր միտքն այն է, որ ՔՊ-ն Հայաստանում հեղափոխություն չի իրականացրել, դա մեծագույն կեղծիք է։ Հեղափոխությունը առաջնորդվել և իրագործվել է համակարգող խմբի կողմից, որտեղ կուսակցական պատկանելիությունը ոչ միայն երկրորդական էր, այլ նաև դրա մասին խոսք էլ չի գնացել։ Հասկանում եմ, վարչապետը փորձում է իր անգաղափար գոյացությանը՝ ՔՊ-ին, հավասարեցնել Առաջին Հանրապետության Դաշնակցության, Կոմկուսի և ՀՀՇ-ի մակարդակին, բայց դա անիմաստ ձգտում է, քանի որ փաստերն ամբողջությամբ այլ բան են վկայում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր