12930 դիտում
19:04 14-07-2018
Կարպիս Փաշոյան. Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են. սա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել
ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1780940948666592]էջում [/url]գրել է.
Ռոբերտ Աբաջյանը և մյուս տղաները հերոսներ են: Այս փաստը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Նրանք հերոսներ են, քանզի պաշպանել են հանրության անվտանգությունը, ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Նրանք դարձել են ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորներն ու պահապանները:
Մի քանի շաբաթ առաջ «Civilnet»-ի տաղավարում իմ կողմից հնչեցված մտքերը շահարկման առարկա են դարձել, ավելին՝ ինչ-որ մարդիկ միտքը կոնտեքստից կտրել ու սխալ են մեկնաբանում: Չգիտեմ, թե ինչու են այդպես անում, միգուցե սա մանիպուլյացիա է:
Ես բառացիորեն ասել եմ. «չեն հասկանում, թե ինչ է կատարվում», իսկ մարդիկ խոսքը մեջբերելիս այն էական փոփոխությունների են ենթարկել, նշելով՝ «Չեն հասկանում, թե ինչ են անում» տարբերակը: Կարծում եմ բովանդակային տարբերությունը ակնբախ է: Վստահաբար զինվորները հասկացել են, թե ինչ են անում, ինչպես վերևում նշեցի պաշտպանել են ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ուղղակիորեն փրկել են ֆիզիկական բնաջնջումից:
«Չեն հասկացել, թե ինչ է կատարվում» արտահայտությունը նշելիս ես նկատի եմ ունեցել այն իրողությունը, որ տղերքից շատերը չեն հասկացել, որ լայնամաշտաբ պատերազմ է սկսել, չեն հասկացել, որ իրենց միայնակ են թողել՝ առանց փամփուշտի ու վառելիքի: Արդյունքում՝ մեր զինվորները դատապարտվել են եղերական մահվան և սա բոլորիս խարանն է:
Հարցազրույցի մեջ ես նշում եմ, որ արժի նրանց մի փոքր հանգիստ թողնել և չշահարկել նրանց անունները: Այս միտքը նույնպես սխալ է մեկնաբանվում, իբրև թե՝ պնդում եմ մոռանալ նրանց ու այլևս հարագանքի չարժանացնել: Երիցս ո՛չ: Այդ տղաներին մենք երբեք չենք կարող մոռանալ, նրանք միշտ կապրեն մեր մեջ ու մեր հիշողություններում:
Պարզապես ես մատնանշում եմ այն փաստը, որ նահատակված զինվորների անունները պարբերաբար քաղաքական շահարկման առարկաներ են դառնում: Ինչ-որ մարդիկ իրենց ստոր նպատակներից ելնելով պատեհ-անպատեհ օգտագործում եմ Ապրիլյան պատերազմի զգացմունքային ֆոնը: Սա անթույլատրելի է, մենք չպետք է թույլ տանք, որ զոհված մեր եղբայրների անունները օգտագործվեն ու շահարկվեն: Նրանք պետք է միշտ ուշադրության կենտոնում լինեն, բայց հոգևոր ու բարձր ինչ-որ տիրույթում՝ առօրեականից անդին:
Շահարկվում է նաև «մանկահասակ տղա» եզրույթը: Մեջբերելիս արհեստական կերպով այս արտահայտությանը հեգնական ու քամահրական տոնայնություն են հաղորդում: Եթե հարցազրույցը նայեք, ապա կհասկանաք, որ խոսքերն այդ արդյունք են հուզմունքի, նեղվածության՝ նկատի ունենալով այն փաստը, որ զոհվածներն այդքան երիտասարդ էին, ընդամենը 18 տարեկան երեխաներ՝ իմ աշակերտների տարիքին: Մի՞թե բանական մարդը չի հուզվի այդ փաստով: Այո՛ նրանք մեր բոլորիս երեխաներն են, որոնց եղերական կորուստը սրտերը մեր լցրեց ցասումով ու ունայնությամբ:
Ես երբեք այսպիսի մեկնաբանությամբ հանդես չէի գա, բայց նկատի ունենալով այն փաստը, որ ինչ-որ մարդկանց շահարկումներից ելնելով զինվորների ընտանիքի անդամները կարող են սխալ ընկալել արտաբերված մտքերը, ստիպված հանդես եմ գալիս այս հայտարարությամբ:
Այն մարդիկ, որոնք մեր դեմ քաղաքական պատվեր են կատարում, կարող են շարունակել իրենց արշավը, իսկ նրանք, ովքեր իսկապես մտահոգված էին հարցազրույցի ժամանակ հնչեցված մտքերով, խնդրում եմ դադարեցնել այս անիմաստ քննարկումը: Ես երբեք չեմ կարող կասկածի տակ դնել այդ տղաների հերոսությունն ու հանրությանը մատուցած ծառայությունը: Դրանք անուրանալի արժեքներ են»:
Նմանատիպ նյութեր
2594 դիտում
11:08 18-11-2021
Փաշինյանը թո՛ղ ինքն իրեն հարց տա, ի՞նչ է ինքն արել, որ այդ տղաները գերի չընկնեն. Կարպիս Փաշոյան
29902 դիտում
10:58 10-06-2018
Կարպիս Փաշոյան. Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը անուղղելի պետականամետ է
5706 դիտում
19:11 16-01-2019
«Եթե տեսանյութն ուշադիր նայեք, ապա ինքներդ էլ կհամոզվեք». Կարպիս Փաշոյան
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
946 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
676 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին