7873 դիտում
12:04 21-11-2020
Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար
Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։
Բագրատ Բադալյանն ավելի վաղ զբաղեցնում էր Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։
Հիշեցնենք, որ այս պաշտոնը զբաղեցնող Վարագ Սիսեռյանը ազատման դիմում էր գրել և հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու մասին։ Վարագյանը որպես պատճառ նշել էր Նիկոլ Փաշինյանի՝ գրառումը, որտեղ վերջինս նշել էր․ «Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում՝ վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։
Նմանատիպ նյութեր
1721 դիտում
20:28 04-08-2021
ՀՀ ՊԿԱ իրավագիտության ամբիոնի շրջանավարտ Համլետ Բատիկյանը նշանակվել է փոխվարչապետ Պապիկյանի գրասենյակի ղեկավար
Այս բաժնից
601 դիտում
10:49 21-11-2024
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել