Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում․ Արայիկ Հարությունյան
Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների...
Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on 2020 թ. նոյեմբերի 19, հինգշաբթի