Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: [url=https://armenpress.am/arm/news/1035263.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
«Պարոն Ծառուկյանը ժամը 18:00-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչ պատճառաբանությամբ է եղել հրավերը:
Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ էր տարվել նոյեմբերի 11-ին: