211652_close_icon
views-count6499 դիտում article-date 14:31 22-10-2019

16, 18 տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելն ինձ համար անընդունելի է․ Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/10/22/Gagik-Tcarukyan/3123074]Tert.am[/url]-ը գրում է. Պաշտոնների նշանակելու շտապողականությունը նկատել եմ նաև հեղափոխությունից հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի վրա ՀՔԾ-ում գործ է հարուցվել, նշում են, որ նախորդ իշխանությունը շտապողականություն է ցուցաբերել, որպեսզի ՍԴ նախագահը երկար պաշտոնավարելու հնարավորություն ունենա: «Ամեն մեկը կարող է իր համար ձևակերպումներ անել: Հիմա բոլորս պետք է հիմնավորումները տեսնենք, տեսնենք՝ հանցակազմ կա այդ մարդու գործողության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են, և ձերբակալողներն էլ պատասխան են տալու, եթե դա անհիմն է, հիմա կլինի, հինգ տարի հետո, թե տասը տարի հետո, պատասխան են տալու: Ես ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, և մարդիկ լիարժեք գիտակցելով պետք է իրենց պաշտոնները, լիազորությունները ճիշտ օգտագործեն, եթե հանցակազմը կա, ճիշտ են արել, եթե չկա, ապա ով այդ մարդուն ձերբակալել է, ինքն է պատասխան տալու»,-ասաց Ծառուկյանը: Հարցին, թե քանի որ 2018-ին ինքն էլ է եղել ԱԺ-ում, ներկա է եղել, թե Հրայր Թովմասյանն ինչպես է ընտրվել ՍԴ դատավոր, հետո նախագահ, ապա իրավական առումով ճիշտ է եղել այդ ընթացակարգը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Իրավական առումով այն է, ոնց որ Նիկոլ Փաշինյանը դարձավ, Միրզոյանը դարձավ, այսինքն` հարցը դնում են, եթե մարդուն ընտրում են, ընտրում են, եթե չէ՝ չէ»: Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ-ում հարցաքննելուն՝ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Եթե ցանկացած գործուենության մեջ կա հանցակազմ, հանցանք, անօրինականություն, պատժելի է: Բայց ասենք, ես տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է: Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն է, խնդիր չկա, թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն: Բայց ասենք իմ համար, ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասաց նա։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/10/22/Gagik-Tcarukyan/3123074]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր