Զոհվել է «Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին» տողերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի որդին
                        Արցախում զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը: 
Այս մասին հայտնել է բանաստեղծի ընտանիքի բարեկամ Լուսին Ղազարյանը: 
Ընտանիքն օրեր շարունակ փնտրում էր նրան, սակայն գտել է անմահացածների շարքում։
Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին:
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան
Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.
Բարձունքը մերն է, տղերքը չկան...
 Խաչիկ Մանուկյան
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

