Գարի Լինեկերը ծաղրել է Դոնալդ Թրամպի գրառումը
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը հումորով է արձագանքել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամպի թվիթերյան գրառմանը:
Թրամպը, որը հավաքել էր ընտրյալների 235 ձայն՝ Ջո Բայդենի 290 ձայնի դիմաց, հայտարարել էր նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին՝ թվիթերում գրելով. «Ես հաղթեցի ընտրություններում»:
Լինեկերն իր էջում գրել է. «Ես հաղթեցի աշխարհի առաջնությունում»: Անգլիացիներն իրենց պատմության մեջ միայն մեկ անգամ են աշխարհի չեմպիոն դարձել՝ 1966 թվականին:
Թրամպին պատասխանել է նաև Մոսկվայի «Սպարտակը». «Մենք 2017-ին «Էնֆիլդում» հաղթել ենք «Լիվերպուլին»»: Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի այդ խաղում ռուսական թիմը պարտվել էր 0:7 հաշվով: