Լինեկերը ծաղրել է իր իսկ լեգենդար արտահայտությունը
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը ծաղրել է իր հայտնի արտահայտությունը. «Ֆուտբոլ խաղում են 22 հոգի, իսկ հաղթում են գերմանացիները»:
«Նա, ով ասել է, թե ֆուտբոլ խաղում են 22 հոգի, իսկ հաղթում են գերմանացիները, ֆուտբոլից բան չի հասկանում և պետք է աստիճանազրկվի», գրել է Լինեկերն իր թվիթերում:
Ազգերի լիգայի վերջին խաղում Գերմանիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հոլանդիայի հետ՝ հաշվի մեջ առաջ լինելով 2:0:
Արդյունքում Յոահիմ Լյովի թիմը խմբում գրավեց վերջին տեղը և իջավ B դիվիզիոն:
Բացի այդ, Բունդեսթիմը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ չհաղթեց պաշտոնական 5 խաղում անընդմեջ: 1978/79 մրցաշրջանում նման շարքը կազմել է 6 խաղ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Whoever said that football is a game where 22 players kick a ball about for 90 minutes and at the end the Germans always win hasn’t got a clue, and should be relegated.
— Gary Lineker (@GaryLineker) November 19, 2018