Գարի Լինեկերը՝ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» խաղում սկանդալի մասին. այսպիսի բան ես երբեք չէի տեսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» (0:0, 3:4՝ 11մ. հարվ.) խաղի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց սկանդալը:
Հանդիպման լրացուցիչ ժամանակի 118-րդ րոպեին «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հրաժարվել է կատարել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի որոշումը՝ փոխարինվել և դուրս գալ խաղադաշտից, որից հետո վիճաբանել է մարզչի հետ:
Սարին զայրույթից նույնիսկ մի պահ հեռացավ ստադիոնից, սակայն նորից ետ եկավ, իսկ փոխարինման պատրաստ Վիլիի Կաբալյերոն այդպես էլ խաղադաշտ չմտավ:
«Wow! Խելահեղություն է: Երբևիցե չեմ տեսել, որպեսզի խաղացողը հրաժարվի փոխարինվել: Անհավանական է:
Այժմ Սթերլինգը հերոս է (վճռական 11 մետրանոց հարված իրականացնողը), իսկ Կեպան՝ չարագործ:
Շատ եմ ցավում Սարիի համար, սակայն շնորհավորում եմ «Սիթիին»», գրել է Լինեկերը: