Գարի Լինեկերը էքստազի մեջ է ընկնում Մեսիի գոլից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հավաքականի նախկին խաղացողներ Գարի Լինեկերն ու Ռիո Ֆերդինանդը բրիտանական BT Sport ալիքի համար «Կամպ Նոու» մարզադաշտից մեկնաբանել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Լիվերպուլ» հանդիպումը (3:0):
Կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսիի ֆանտաստիկ գոլից հետո երկու մեկնաբաններն էլ չկարողացան զսպել իրենց հիացմունքը և զգացմունքներին ազատ թողեցին:
Գարի Լինեկերը անմիջապես գրառում է կատարել իր թվիթերում. «Wow!! Պարզապես wow! Մեսին «Բարսելոնայի» կազմում իր 600-րդ գոլը խփեց տուգանայինից, դրանից հզոր բան դուք չեք տեսնի: Փոքրիկ հանճարը հաղթում է տրամաբանությանը»:
Լինեկերի կարծիքով, Մեսին պատմության լավագույն խաղացողն է: Հաջորդ գրառման մեջ նա նշել է. ««Լիվերպուլը երկրորդ խաղակեսում անզուգական էր: Բայց այնտեղ, որտեղ Մեսին, այնտեղ միշտ վտանգ կա»: