2580 դիտում
14:42 16-11-2020
Հայաստանում բոլոր հարցերը պետք է քաղաքական լուծումներ ստանան. Անդրանիկ Քոչարյանը՝ վարչապետի հրաժարականի պահանջի մասին․ NEWS.am
Բոլոր կոչերը, որոնք կարող են քաղաքացիական պատերազմ հրահրվել, դրանք կկանխվեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/613702.html?fbclid=IwAR18bCM9BTCeUTTa2RFj5MfCGrEtrZfFg2p-NnHQBZzEhROSW1naVYcF1jU]NEWS.am[/url]-ը։
«Կարծում եմ՝ վարչապետն ինքն էլ թույլ չի տա, որ երկրում հանկարծ նման իրողություններ զարգանան»,- նշեց նա։
Հարցին՝ արդյոք վարչապետի հրաժարականի հարցը քննարկվո՞ւմ է, Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ՝ Հայաստանում բոլոր հարցերը պետք է քաղաքական լուծումներ ստանան։ Բոլոր տարբերակները եւ խմբակցությունը, եւ հանրությունը ուզենք թե չուզենք քննարկվելու են։ Մեր երկրի համար շատ կարեւոր է ներքին կայունությունը, որովհետեւ մեր վերքերը շատ խորն են։ Պատերազմի վերքերը մեզ շատ երկար ուղեկցելու են»։
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ ինքը նույնպես մեծ անելիք ունի. «Մեծ անելիք ունեմ մեր անվտանգության համակարգի ուժային կառույցների, հատկապես Պաշտպանության նախարարության վիճակի լուրջ, ամփոփ ներկայացնելու։ Ափսոս, իրավիճակը թույլ չտվեց, որպեսզի ապրիլյանի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կարողանանք ամբողջությամբ ներկայացնել ԱԺ-ին»։
Նա նշեց՝ եկել է այն մտքին, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն այսօր էլ շատ արդիական է. «Որովհետեւ նրա դասերը քաղված չեն։ Զեկույցն ամբողջությամբ պատրաստ է։ Եթե առաջ մտածում էի, ինքը գաղտնի մասեր պետք է ունենա, այսօր ես այդպես չեմ մտածում»։
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/613702.html?fbclid=IwAR18bCM9BTCeUTTa2RFj5MfCGrEtrZfFg2p-NnHQBZzEhROSW1naVYcF1jU]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6517 դիտում
19:52 09-07-2022
Ինչ-որ ես պահանջում էի, ոչինչ չի փոխվել. Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
445 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ