211652_close_icon
views-count8394 դիտում article-date 09:18 16-11-2020

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին ասել է, որ քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում

Նոյեմբերի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: «Երկուստեք վերահաստատվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցում փոխադարձ հանձնառությունը: Դեսպանն ասել է, որ քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջում հրապարակված [url=https://twitter.com/usembarmenia/status/1328046501529067521]հաղորդագրությունում[/url]:

Նմանատիպ նյութեր