211652_close_icon
views-count2856 դիտում article-date 17:26 15-02-2018

Լրագրողների ահաբեկումը և նրանց նկատմամբ ճնշումներն անընդունելի է. Սվիտալսկի

Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է MediaLab.am-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հետ, որը վերջերս՝ հունվար ամսվա իր հրապարակումներից մեկից հետո լուրջ սպառնալիքներ է ստացել Facebook սոցիալական ցանցում: Տեղեկացնում է ԵՄ հայաստանյան պատվիրակության գրասենյակի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/eudelegationtoarmenia/photos/pcb.1635261289861127/1635264823194107/?type=3&theater]էջը[/url]: Դեսպանը մտահոգություն է հայտնել այդ սպառնալիքների կապակցությամբ և ընդգծել մամուլի ազատության ու բազմազանության կարևորությունը: Դեսպանը նշել է, որ նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրում առկա են կոնկրետ հղումներ, որոնք վերաբերում են հիմնարար ազատություններին և ուղղակիորեն լրատվության միջոցների ազատությանը: Նա շեշտել է, որ անընդունելի է համարում լրագրողների ահաբեկումը և նրանց նկատմամբ ճնշումները:

Նմանատիպ նյութեր