211652_close_icon
views-count3005 դիտում article-date 13:12 22-12-2021

«Իմ քայլը» ավագանու անդամներին շանտաժի է ենթարկել․ իրենց միակ մտավախությունը քաղաքապետի՝ աճող, ՔՊ-ի նվազող վարկանիշն է․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Սա բացարձակապես չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը՝ պարզաբանելով, թե ինչու մերժում է այս պրոցեսը։

«Երկրորդ պատճառն այն գործիքակազմն է, այն շանտաժի ու սպառնալիքի լեզուն, որն օգտագործվել է Երևանի ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս քվեարկության արդյունքների օրինականությունն արդեն իսկ կասկածի տակ է դրվում։

«Երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի և սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կորզել, ինչի առթիվ դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել»,-ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ ավագանու երկու անդամներ բարձրաձայնել են, որ «Իմ քայլը»-ից Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանը իրենց շանտաժի են ենթարկել»։ «Պարզ դարձավ, որ իրենց միակ մտավախությունը քաղաքապետի՝ աճող, ՔՊ-ի՝ նվազող վարկանիշն է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր