Իրանի տարածք գրոհայինների ներթափանցումը կանխելու ընթացքում 3 սահմանապահ է զոհվել
                        Իրանի 3 սահմանապահ զոհվել է երկրի հյուսիս-արևմտյան մասում ՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով: 
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի իշխանությունների աղբյուրներին:
Նշվում է, որ նրանք թույլ չեն տվել գրոհայինների ներթափանցումն Իրանի տարածք։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

