211652_close_icon

Սիրիական բանակը կասեցրել է ահաբեկիչ գրոհայինների ներթափանցումը Դամասկոսի մերձակայք

views-count1119 դիտում article-date 10:39 12-09-2015
Սիրիայի կառավարական ուժերը թիրախավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շուրջ 300 գրոհայինների՝ թույլ չտալով նրանց միանալ մայրաքաղաք Դամասկոսին շատ մոտ գտնվող Զաբադանի քաղաքում գտնվող իրենց համախոհներին, հաղորդում է Ria Novosti-ն: Աբղյուրների փոխանցմամբ՝ ահաբեկիչները, ամենայն հավանականությամբ, եղել են «Ալ-Քաիդա»-ի հետ համագործակցող «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման անդամներ: Սիրիական բանակը պայթեցրել է նախապես տեղադրված պայթուցիկ սարքերը, ինչի արդյունքում մի քանի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, իսկ վրա հասած բանակը ոչնչացրել է մնացածներին:

Նմանատիպ նյութեր