6455 դիտում
23:05 12-11-2020
Եթե ՌԴ-ն առաջնորդվեր այդ սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»: Այս մասին լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից: Հաղորդում է [url=https://www.interfax.ru/russia/736876]interfax.ru[/url]-ն։
«Դա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորությունն ընդունելու և ներողությունների վերաբերյալ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան սպասում է հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ նախագահ Ալիևի հայտարարությունների շուտափույթ իրականացմանը:
«Ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ՝ կապված ողբերգական միջադեպի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
535 դիտում
20:58 16-09-2024
Բլինկենը զանգահարել է Ալիևին․ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
2213 դիտում
12:22 16-09-2024
Նոր հնարավորություններ՝ Ամիօ բանկի հաճախորդների համար
586 դիտում
09:48 16-09-2024
Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին․ բնակելի տներ ու ավտոմեքենաներ են վնասվել